Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Եթե ռուսական ինքնաթիռ ես խոցել, նետվելու ես Իսրայելի գիրկը»

«Եթե ռուսական ինքնաթիռ ես խոցել, նետվելու ես Իսրայելի գիրկը»
21.12.2015 | 14:51

Ռուսական ինքնաթիռ խոցողը շատ արագ Իսրայելի հետ վատ հարաբերությունները կմոռանա՝ հայտարարել է Թուրքիայի հակահայ գործիչ Դողու Փերինչեքը։ Sozcu-ի փոխանցմամբ՝ Դողու Փերինչեքը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Իսրայելի հետ մերձենալու Թուրքիայի վերջին օրերի հայտարարություններին։ «Եթե ռուսական ինքնաթիռ ես խոցել, արագ կմոռանաս Իսրայելի հետ վատ հարաբերությունների մասին ու արագ նետվելու ես Իսրայելի գիրկը։ Դուք կրկին ուղղվում եք Թուրքիան բաժանել ցանկացող Իսրայելի հետ հարաբերությունների կողմը»,- ասել է Փերինչեքը՝ նկատի ունենալով թուրքական իշխանություններին։

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ